ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գյուլի ժամանակ Թուրքիան փորձում էր հարաբերություն կառուցել Հայաստանի և Քուրդիստանի հետ. թուրք հոդվածագիր

Toperiodiko.gr

Թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Մուրադ Յեթքինը հոդված է հրապարակել, որտեղ անդրադաձ է կատարվում վերջին տարիներին արտաքին քաղաքականությունում մի  շարք երկրների հետ Թուրքիայի ձեռք բերած հաջողությունների և անհաջողությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը:

Հոդվածում հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի Իսլամական Հանրապետության, Հունաստանի և Եգիպտոսի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններին` նշելով, որ այժմ չի կարելի ասել, որ դրանք գտնվում են լավ վիճակում: «Դրանք շատ հեռու են լավ լինելուց», -նկատում է Յեթքինը:

Այնուհետև հեղինակը խոսելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և այդ ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանի վարած քաղաքականության մասին, նշում է, որ այդ ժամանակ Թուրքիան Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ փորձում էր որոշակի հարաբերություններ կառուցել:

Նրա գնահատմամբ` ի տարբերություն Ահմեթ Դավութօղլուի վարչապետ լինելու ժամանակաշրջանի, որի ընթացքում Թուրքիան վարում էր ավելի գաղափարախոսական արտաքին քաղաքականություն, ներկայումս նման միտում չկա…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    20 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  14° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: