ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էմանուել Մակրոնի ընտրվելը նախագահի պաշտոնում կայունություն բերեց եվրոպական շուկաներին

finam.ru

Անցյալ ողջ շաբաթվա ընթացքում եվրոպական շուկաները պահել են դրական կայուն դինամիկա: Վերջինս, պայմանավորված մի քանի հանգամանքներով, ցուցադրում է բավական հետաքրքիր արձագանք Եվրոպայում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացների նկատմամբ: Անդադառնանք դրանցից նախորդ շաբաթվա համար թերևս ամենամեծ նշանակություն ունեցողին՝ Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որի արդյունքում վճռական հաղթանակ տարավ Էմանուել Մակրոնը:

Որպես առաջին արձագանք, Մակրոնի հաղթանակին անմիջապես հաջորդեց եվրոպական ֆինանսական շուկաների կտրուկ աճը, ինչը սպասելի էր: Հայտնի է, որ Մակրոնի և նրա մրցակից թեկնածուի՝ Մարին Լե Պենի տնտեսական քաղաքականության մոտեցումները միմյանցից ռադիկալ տարբերվում են. Մակրոնը եվրոպական միասնական ընտանիքին կողմ թեկնածու էր, Լե Պենը՝ եվրագոտուց դուրս գալու: Հետևաբար, ֆինանսական շուկաների՝ մինչ ընտրությունները դրսևորած անհանգստությունը բնական արձագանք էր՝ հատկապես հաշվի առնելով Brexit-ի փորձը: Այս իմաստով, Մակրոնի հաղթանակով պայմանավորված կտրուկ աճը եվրոպական ներդորղների առաջին զգայուն արձագանքն էր:

Սակայն հետաքրքիրը և գուցեև փոքր–ինչ անսպասելին սկսվեց ընտրություններին հաջորդող երկուշաբթի օրվանից, երբ շուկաներում տիրող իրավիճակը շատ արագ վերափոխվեց կայուն դրականի: Կտրուկ աճին միանգամից փոխարինվող կայունությունը խոսում է մի քանի երևույթների մասին:

Առաջին հերթին, Էմանուել Մակրոնի հաղթանակը որքան էլ դրական ազդակ հանդիսանա՝ որպես Եվրոպայի համար հարված բերող քայլերից խուսափելու հաստատում, միևնույն է դա սպասելի հաղթանակ էր: Մինչ ընտրություններն էլ, բոլոր կանխատեսումներով, հաղթանակը Մակրոնինն էր: Թերևս դրանով էր պայմանավորված շուկաների շատ արագ վերադարձը մեկնարկային վիճակին:

Ինչ վերաբերում է ընտրություններին հաջորդող մեկ շաբաթվան, ապա շուկաներում պահպանվել է կայուն դրական աճ: Դա, ինչ խոսք, այնուամենայնիվ պայմանավորված է Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահ լինելու փաստի հետ, սակայն դրան ոչ պակաս նպաստող հանգամանք են հանդիսացել նաև դրական տնտեսական ցուցանիշները ԵՄ առաջատար Գերմանիայի տնտեսությունից:

Եվրոպական տնտեսության համար Էմանուել Մակրոնի ընտրվելը կարող ենք գնահատել՝ որպես կայունացմանը նպաստող հրում, որը կպահպանվի միառժամանակ՝ պարբերաբար փոքր տատանումներ ապրելով Brexit-ի գործընթացներից ստացվող տեղեկատվությունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: