ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների

Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը սահմանի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: