ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպիտակ տունը ցանկանում է Հայաստանին օգնությունը կրճատել 67, Ադրբեջանին՝ 90 տոկոսով

US News & World Report

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ Կոնգրեսին իր առաջարկությունները` կրճատումներով: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։ Փաստաթղթում վարչակազմն առաջարկում է կրճատել ընդհանուր օգնության ծավալները 29 տոկոսով, իսկ  60 տոկոսով կրճատել օգնությունը Եվրոպային ու Եվրասիային։

Համաձայն բյուջեի՝ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին կկրճատվի 67 տոկոսով՝ 2018 ֆինանսական տարում 20,4 միլիոն դոլարից հասնելով 6,8 միլիոն դոլարի։ Վրաստանին և Ուկրաինային օգնությունները նախատեսվում է կրճատել 58 և 70 տոկոսով համապատասխանաբար։

Ադբեջանին ֆինանսական օգնությունը կկրճատվի 90 տոկոսով և ընդհանուր առմամբ կկազմի 1 միլիոն դոլար։

Հայաստանի համար օգնության հարցումը ներառում է 4 մլն դոլար Տնտեսական աջակցության ու զարգացման հիմնադրամին, 1,5 մլն դոլար թմրանյութերի և օրինապահ գործունեության միջազգային վերահսկողության ծրագրին եւ 700 հազար դոլար՝ զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ականազերծմանն ու կից հարցերին։ Վարչակազմի առաջարկած բյուջեն հաշվի է առնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հարաբերակցությունը։ Երկրներին առաջարկվում է 600 հազար դոլար հատկացնել ռազմական կրթության և ուսուցման ծրագրին (IMET)։ Ռազմական ֆինանսավորում երկու երկրներին էլ չի առաջարկվում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: