ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտ-Շուշի չվերթները սարսափեցրել են Բաքվին

Marut Vanyan

Ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացրել Արցախի տարածքում "Yell Extreme Park"-ի կողմից զբոսաշրջային թռիչքներ մեկնարկելու նախագծի շուրջ: Ադրբեջանական ԱԳՆ-ն արդեն իսկ այս նախագիծը որակել է որպես «բանակցային գործընթացը խափանող սադրանք» և կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Իրականում սա ընդամենը զբոսաշրջությունը խթանելու նպատակով իրականացվող մասնավոր նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում երկնքից ցույց տալ Արցախի գեղեցկությունը՝ տեսարժան վայրերին ծանոթությունը համեմելով որոշակի էքստրիմով: Ուղևորափոխադրումներն իրականացվում են երկտեղանի փոքր օդանավերով Ստեփանակերտ-Շուշի երթուղով՝ առաջարկելով 20-25 րոպե անցկացնել երկնքում:

Մինչդեռ ադրբեջանական կողմը սա ներկայացնում է որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում՝ շարունակելով Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ ժամանակից բարձրացրած աղմուկը:

Սա, ըստ էության, ներպետական զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու նախագիծ է, որը որևէ առնչություն չունի Ադրբեջանի հետ և չունի որևէ միջազգային համաձայնեցման անհրաժեշտություն: Ի վերջո, այս օդանավերով իրականացվող թիչքները քիչ են տարբերվում ուղղաթիռերով պարբերաբար իրականացվող թռիչքներից, և որևէ կերպ չեն կառավարվում միջազգային նորմերով:

Եվ բացի այդ, զարհուրելի է, որ Ադրբեջանը հերթական անգամ հավակնում է սահմանափակել արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքը՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել հաղորդակցության ուղիների, տուրիզմի և ընդհանրապես Արցախի բնականոն զարգացմանը: Սա քայլեր են, որոնք կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքը և որոնց դեմ միջազգային հանրությունը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: