ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում կայացել է Թուրքիայի առաջին բռնցքամարտիկ, հայազգի Կարպիս Զաքարյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը

Ermenihaber.am

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բիթլիսում ծնված ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանի մասին պատմող «Որտե՞ղ ես, Կարո»  գրքի շնորհանդեսը:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «NTV» հեռուստալիքին գրքում մասնավորապես ներկայացված է, թե ինչպես է Զաքարյանը իր մարզական կարիերայի ընթացքում հասել մեծ հաջողությունների:

Բացի այդ անդրադարձ է կատարվում նրա անձնական կյանքին: Մասնավորապես հեղինակը ընթերցողին է ներկայացնում Զաքարյանի և  Էրսիլյա անունով իտալացի մի աղջկա սիրո պատմությունը, որը, սակայն,  երջանիկ ավարտ չի ունեցել:

Գրքում նաև անդրադարձ է կատարվում  Թուրքիայի պատմության սև էջերից մեկին՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում և Իզմիրում հունական ու հայկական համայնքների վրա թուրքական իշխանությունների թողտվությամբ կազմակերպված վայրենաբարո հարձակումներին:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: