Մակրոն-Պուտին հանդիպում. ի՞նչ նպատակներ էին հետապնդում կողմերը
Կարևորագույն համաշխարհային խնդիրները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի հետ երկխոսության: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Ֆրանսիական նոր ղեկավարության կողմից Ռուսաստանի հետ համագործակցության կարևորության ընկալման մասին վկայում է նաև այն փաստը, որ Պուտինն առաջին օտարերկրյա առաջնորդն էր, ում ընդունել է Մակրոնը նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո: Մայիսի 29-ին կայացած բանակցությունների ժամանակ կողմերն առաջնահերթ կարգով քննարկել են Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր: «Անհրաժեշտ է այս ճգնաժամին տալ քաղաքական լուծում և խաղաղություն վերահաստատել»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ քիմիական զենքի կիրառման հարցում իրենք «կարմիր գիծ» են տեսնում:
Քննարկման թեմաների թվում է եղել նաև իրավիճակն Ուկրաինայում, կողմերը վստահություն են հայտնել, որ պետք է շարունակել աշխատանքը Նորմանդական ֆորմատում: Միևնույն ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման դեպքում պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Կողմներն անդրադարձել են նաև Չեչնիայում սեռական փոքրամասնությունների հանդեպ հետապնդումների մասին տեղեկություններին, Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններին: Ասուլիսի ժամանակ Մակրոնը կրկին ռուսական լրատվամիջոցներին մեղադրել է իր մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Նրա խոսքերը մասնավորապես վերաբերել են Sputnik-ին և RT-ին: Ռուսական կողմն էլ հերթական անգամ հերքել է այս մեղադրանքները. ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում համաձայն չեն Sputnik-ի և RT-ի մասին Մակրոնի ասածների հետ:
Նշենք, որ նախապես ծրագրված էր, որ երկու առաջնոդների հանդիպումը կտևի երկու ժամ, սակայն բանակցություններն ավելի երկար տևեցին, ինչը վկայում է, որ դրանք այդքան էլ հարթ չեն ընթացել: Մակրոնը նախապես զգուշացրել էր, որ բավականին կոշտ բանակցող է լինելու Պուտինի հետ հանդիպմանը: Ամեն դեպքում, կողմերը փորձել են հնարավորինս խուսափել առճակատումից. հանդիպումն առաջինն էր և, կարելի է ասել, ճանաչողական բնույթ էր կրում:
Մյուս կողմից, Պուտինը այս հանդիպմամբ ցանկանում էր բարելավել Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված վատ իմիջը, իսկ Մակրոնին պետք էր ցույց տալ, որ միջազգային հարաբերություններում Ֆրանսիայի առաջատար դերակատամանն ուղղված քայլեր արդեն ձեռնարկվում են: Այս համատեքստում Արևմուտքի հիմնական մրցակից Ռուսաստանի հետ բանակցությունները թերևս ամենախոսունն են:
Հետաքրքրական է, որ Պուտին-Մակրոն հանդիպումը կայացավ Իտալիայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողովից հետո: Կարծես թե Մակրոնը Պուտինին փոխանցեց ակումբի եզրակացությունները, որից Ռուսաստանը հեռացված է:
Այսպիսով, Մակրոն-Պուտին հանդիպումն ավելի շատ կարելի է դիտարկել ոչ թե որպես ռուս-ֆրանսիական հարաբերություններում դրական զարգացման ազդանշան (ինչպես երևում է Մակրոնի հայտարարություններից, Ռուսաստանի նկատմամբ Փարիզի քաղաքականությունը նրա օրոք կլինի նույնական համաեվրոպական քաղաքականության հետ), այլ որպես միջազգային հարթակում ֆրանսիական դերակատարման ակտիվացման առաջին քայլ:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ