Հուլիս-օգոստոսին շոգ է լինելու. ջերմաստիճանը կհասնի +42-ի
Այս տարի հունիս ամսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման արդյունքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի +7 +12 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին կհասնի +33 +36 աստիճանի: Ինչպես փոխանցում է panorama.am-ը, լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, Շիրակում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2+5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28: Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +3+6, ցերեկային ժամերին՝ +25 +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Ինչ վերաբերում է Սյունքի մարզին, ապա հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմասգտիճանը կհասնի +33+37 աստիճանի:
«Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7+10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34 +36 աստիճանի»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, եթե հունիսին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակությունը նախատեսվում են նորմայի սահմաններում, ապա հուլիսն ու օգոստոսը բավական շոգ են լինելու:
«Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Քանի որ այս տարի ջերմային ցիլկոնի ակտիվացման ցիկլն է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարտյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակաում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»,- ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:
Անդրադառնալով հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերի կանխատեսումներին՝ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց՝ հունիսի 1-ից 3-ին հանրապետությունը գտնվելուն է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որն ակտիվանալու է հատկապես երեկոյան ժամերին:
«Օրվա առաջին կեսին՝ մինչև երեկոյան ժամերը, կգերակշռի կայուն, արևային եղանակ, երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային եղանակ, սպասվում է անձրև և ամպրոպ: Շիրակում, Լոռիում և Տավուշում մեծ է նաև կարկտի հավանականությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ հունիսի 4-ին և 5-ին ցիկլոնի ազդեցությունը կթուլանա:
Ինչ վերաբերում է Մոսկվայի մարզում նախօրեին ավերածություններ պատճառած փոթորկի հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա, ապա ցիկլոնը տեղաշարժվել է դեպի Ուրալ, Արևմտյան Սիբիր: Հայաստանում քամու ուժեղ պոռթկումներ չեն կանախատեսվում, երեկոյան քամոտ եղանակը լիովին տեղավորվում է նորմայի սահմաններում:
«Եթե այդ օդային զանգվածը տեղափոխվեր Հայաստան, չի բացառվում, որ նման հզոր փոթորիկ այստեղ ևս գրանցվեր: Ինչ վերաբերում է բերքատվության աստիճանին, ապա այս տարի ծառերի ծաղկման շրջանում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, աղետալի կարկտահարություն ևս, ինչը հույս է ներշնչում, որ կունենանք միջինից ավելի բերք»,- ամփոփեց բանախոսը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ