ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում տեղի է ունեցել հայկական տարազների մասին միջոցառում

Armeniagogo

Ստամբուլում տեղի է ունեցել ստամբուլահայ արվեստագետ և ազգագրագետ Ժուլիա Մութլուի՝ հայկական տարազներին նվիրված ծրագրի ցուցադրությունը:

Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական habersitesi.com-ին, ծրագրի ընթացքում ներկայացվել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված 100-ից ավելի տարազային նմուշների օրինակով կարված զգեստներ, ինչպես նաև արխիվային ուսումնասիրությունների հիման վրա հայերենով և թուրքերենով ներկայացվել է տվյալ շրջանների հայ բնակչության, եկեղեցիների ու դպրոցների քանակը մինչ Ցեղասպանությունը:

Ծրագրի ընթացքում ցուցադրվել ու հայերենով և թուրքերենով մեկնաբանվել են Վանի, Սասունի, Զեյթունի, Էրզրումի, Մուշի, Համշենի, Արցախի, Զանգեզուրի, Երևանի, Ապարանի և մի շարք այլ բնակավայրերի տարազներն ու դրանց պատմությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ում հայ համայնքը դահլիճում դիմավորել է հոտնկայս ծափահարություններով:

Նշվում է, որ ծրագրի ներկայացումը տեղի է ունեցել Բաքըրքյոյի արվեստի և օպերայի կենտրոնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: