ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը կշարունակի վերահսկել Պաղեստինի հողերը կարգավորման ցանկացած տարբերակում

Reuters

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ  Իսրայելը պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում կպահպանի ռազմական վերահսկողությունը Հորդանան գետից արևմուտք ընկած բոլոր հողերի նկատմամբ։

«Մենք խաղաղության ենք ձգտում մեր հարևանների հետ, իսկական խաղաղության, խաղաղության, որը կպահպանվի սերունդներ։ Այդ իսկ պատճառով կարգավորման ցանկացած տարբերակի պարագայում կամ առանց դրա կպահպանենք ռազմական վերահսկողությունը Հորդանան գետից արևմուտք ընկած ողջ տարածքի նկատմամբ», -նշել է Նեթանյահուն 6-օրյա պատերազմի 50-րդ տարելիցին նվիրված միջոցառ ման ժամանակ։

Նա կրկնել է պաղեստինցիներին հասցեագրված պահանջը՝ ճանաչելու Իսրայելը հրեա ժողովրդի պետություն։ «Այդպիսին են խաղաղության հիմքերը, և դրանց մերժումն այն է, ինչը խանգարում է հասնել խաղաղության», - հավելել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: