ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի հիշատակին Երևանում հուշաքար տեղադրվեց

Artsakhpress

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Բագրատ Ալեքսանյանի հարազատ բակում հունիսի 11-ին հանդիսավոր բացվեց հերոսի հիշատակին նվիրված ցայտաղբյուրը և հուշաքարը: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:

Բացմանը ներկա էին Բագրատի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ինչպես նաև Արցախյան պատերազմի վետարանները և քաղաքական գործիչներ: Ցայտաղբյուրի և հուշաքարի ամբողջ աշխատանքը կատարել էին Բագրատի ընկեր Արամը և նրա կրտսեր եղբայր Սամվելը:   Հուշաքարի վրա փորագրված է հերոսի՝ 2015 թվականին բանակում ծառայության ժամանակ գրված հետևյալ  մտքերը. «Փոխանակ փոխեք սահմանի դրությունը, բռնել փոխում եք սահմանադրությունը. Հայաստան աշխարհ, ուշքի արի, զինվորներդ հետ չեն գալիս…»:

Ընտանիքի անդամները որոշեցին  Բագրատի ծննդյան օրը նրա հարազատ բակի տաղավարում տեղադրել հուշաքարը և ցայտաղբյուրը: Այսօր Բագրատը կդառնար 22 տարեկան:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: