ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ 4 հայ թեկնածու է անցել

azov.press

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ է տանում երկրի Նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը, որը ստանցել է ընտրողների ձայների 28.21 տոկոսը: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով 4 հայ թեկնածու հավաքել է անհրաժեշտ քանակությամբ ձայն երկրորդ փուլում մրցապայքարը շարունակելու համար։ 

Այսպես, Մարսելի Բուշ դու Ռոն համայնքի առաջին ընտրատարածքում առաջատարը Պասկալ Շամասյանն է (En Marche!)` ձայների 29.43 տոկոսով, իսկ երկրորդը Վալերի Բուայեն (Հանրապետական)՝ 24,68 տոկոսով: Ռոնի 13-րդ ընտրատարածքում առաջատարն է Դանիել Կազարյանը (En Marche!)՝ 33,99 տոկոսով,  Օր-է-Լուարի առաջին ընտրատարածքում` Գիյոմ Կասպարյանը (En Marche!)` ձայների 37.12 տոկոսով, իսկ Օ-դը-Սենի 7-րդ ընտրատարածքում առավել շատ ձայներ է ստացել Ժակ Մարիլոսյանը En Marche!-ից՝ 48.48 տոկոս:

Տարբեր ընտրատարածքներում առաջատար դիրքեր են գրավում հայկական խնդիրներին մշտապես աջակցող այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են Գի Տեսիեն, Միշել Լամբերը, Ֆրանսուա Պուպոնին, Ժան-Լյուկ Կարվունասը, Ֆրանսուա Ռոշբլուանը և ուրիշներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: