ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին և պատվիրակության անդամներին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու և պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը կշարունակի ընդլայնել ու խորացնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: