ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեքսանյանը Թբիլիսիում ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել. Լևոն Ջուլֆալակյան

Armnoc.am

«Երկրպագուների մեջ դժգոհություն առաջացավ, քանի որ մրցավարը սխալ որոշմամբ էր  միավորներ տալիս Արթուրի մրցակցին»,- Թբիլիսիում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

«Ամբողջ գոտեմարտի ընթացքում Արթուրը ակտիվ էր գործում, իսկ մրցավարն անարդար կերպով միավոր էր տալիս վրացի մրցակցին: Սա առաջացրեց երկրպագուների դժգոհությունն, ինչից էլ սկսվեց միջադեպը:

Այդ ժամանակ մրցավարը գոտեմարտը դադարեցրեց: Հաշիվը 2:1 էր վրացու օգտին: Ես համոզված էի, որ Արթուրը 44 վայրկյանում կարող էր հաղթական միավոր վաստակել:

Սակայն, երկրպագուները սկսեցին հրմշտել Գևորգ Ալեքսանյանին: Արթուրը, ինչպես նորմալ հայ տղամարդ, չէր կարող անտարբեր մնալ: Բայց, բարեբախտաբար կարողացավ զսպել իրեն: Նա գորգից իջավ և երկրպագուներին պարզապես խնդրեց հանգստանալ, որ կարողանան շարունակել գոտեմարտը: Արթուրը ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել:

Գորգից դուրս գալն օրենքի խախտում է, բայց դրան կարելի է տարբեր գնահատականներ տալ: Մրցավարը Արթուրին նկատողություն տվեց, իսկ մրցակցին` երկու միավոր: Հետո ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) տեսուչը գոտեմարտում պարտություն գրանցեց Արթուրի հաշվին և նրան որակազրկեց այդ մրցաշարից:

Դիմել ենք ըմբշամարտի համաշխարհային միությանը, որ նման մոտեցումը տհաճ է: Երկրպագուները մրցավարների անարդարության պատճառով են բորբոքվել: Խնդրել ենք քայլեր ձեռնարկել, որ մրցավարները գոտեմարտերի ընթացքում իրենց տեղում լինեն և ճիշտ կատարեն իրենց աշխատանքը»,- նշեց Լևոն Ջուլֆալակյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը լրագրողներին հայտնեց, որ ֆեդերացիան քայլեր է ձեռնարկել միջադեպի հետ կապված.

«Այս հարցը քննարկել ենք ֆեդերացիայում: Բողոքարկել ենք, նամակ ուղղել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին, որ հարցը վերանայեն: Իրավունք չկար գոտեմարտում պարտություն տալ Արթուրին և որակազրկել տվյալ մրցաշարից»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    19°  12° 
    06.05.2024
    18°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: