Մակրոնի հերթական հաղթանակն ու խորհրդարան անցած հայ պատգամավորները
Թեպետ այս ցուցանիշը քաղաքագետների կանխատեսածից ավելի ցածր է, Ֆրանսիայի նախագահն այժմ խորհրդարանում ամուր դիրքեր ունի իր եվրոպամետ և բիզնես շահերին ուղղված բարեփոխումների ծրագրի իրականացման համար: Մակրոնն իր քաղաքական նպատակների շարքում մտադիր է նաև զգալիորեն մեղմել աշխատանքային օրենսդրությունը և պետական ոլորտում կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր: Հարկ է նշել, որ Շառլ դը Գոլի ժամանակներից սկսած՝ Ֆրանսիայի նախագահը երբևէ չի ունեցել այսչափ հզոր աջակցություն խորհրդարանում:
«Հանրապետականներ» կուսակցությունը և նրա դաշնակիցները կարող են ձևավորել ամենամեծ ընդդիմադիր բլոկը: Խորհրդարանում նրաք կունենան 125-131 տեղ: Սակայն, այս թիվը զգալիորեն քիչ է այն տեղերի համեմատ, որոնք ֆրանսիացի պահպանողականներն ունեին խորհրդարանի նախորդ կազմում: Վերջին հինգ տարում Ֆրանսիայի իշխանության ղեկին գտնվող սոցիալիստները կունենան 41-49 տեղ: Սա կուսակցության գոյության ողջ ընթացքում ամենավատ արդյունքն է: Այս ընտրությունները հատկանշական էին նաև նրանով, որ առաջին անգամ խորհրդարան է անցել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը: Նրա կուսակցությունը կարող է ստանալ 4-8 տեղ:
Ինչպես խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, այս անգամ ևս ընտրողների մասնակցության ցուցանիշը չափազանց ցածր է եղել: Kantar Public France հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Էմանուել Ռիվյերիայի կարծիքով, ցածր մասնակցությունը կարող է պայմանավորված լինել արդյունքների լարվածության բացակայությամբ և սահմանափակ ընտրությամբ, ինչպես նաև նրանով, որ ֆրանսիացիները հոգնել են վերջին ամիսների ընթացքում մշտական քվեարկություններից: Նախագահական ընտրություններում Մակրոնի հակառակորդ Մարին Լը Պենն իր հերթին նշել է, որ «ընտրություններին մասնկացության խիստ ցածր ցուցանիշը զգալիորեն թուլացնում է Նոր ազգային ասամբլեայի լեգիտիմությունը, և այս հնգամյա շրջանը շատ վատ է մեկնարկում», հայտնում է CNN-ը: Մեկ այլ քաղաքական գործչի կարծիքով՝ խիստ ցածր մասնակցությունը քաղաքական վիրավորանք է պարունակում, և դա համընդհանուր քաղաքացիական բողոքի դրսևորման ձև է:
Հայերիս համար Ֆրանսիայի այս խորհրդարանական ընտրություններն առանձնացան նրանով, որ թվով միանգամից 3 ֆրանսահայեր պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծագումով հայ հասարակական գործիչ Արման Ավագյանը: Նրա խոսքերով, «այսօր ավելի քան կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքի պատմության մեջ նոր և մեծ էջ բացվեց»։ Ֆրանսիայի նոր խորհրդարան անցած հայերն են Ժակ Մարիլոսյանը (Փարիզ), Դանիել Կազարյանը (Լիոն), 30-ամյա Գիյոմ Կասբարյանը (Շարտր)։ Եվս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը, ում ամուսինը հայազգի է, նույնպես ընտրվել է Վիերզոն քաղաքից։ Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայի իշխող շերտերում ծագումով հայերի անուններ են հայտնվում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի օրոք երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է ծագումով հայ Էդուարդ Բալադուրը (1993 թ. մարտի 29 - 1995 թ. մայիսի 10): Նա թեկնածություն է առաջադրել նաև 1995 թվականի նախագահական ընտրություններում, սակայն զբաղեցրել է 3-րդ տեղը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ