ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը հաղթում է նաև Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում

РИА Новости

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթում է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կենտրոնամետ կուսակցությունը:

Մակրոնի կուսակցությունը հավաքել է ձայների 28,21%-ը: Երկրորդ տեղում «Հանրապետականաններ» կուսակցությունն է (15,77%): Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը հավաքել է 13,2% ձայն: Նշենք, որ «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունը, որը հանդիսանում է Մակրոնի դաշնակից, հավաքել է ձայների 4,11%-ը, հայտնում է BBC-ն: Այսպիսով, երկու կուսակցությունները կարող են խորհրդարանում զբաղեցնել 390-430 տեղ (Ֆրանսիայի Ազգային ասամբլեայում՝ խորհրդարանի ստորին պալատում, ընդհանուր առմամբ կա 577 տեղ):

Ֆրանսիայի այս խորհրդարանական ընտրությունները հատկանշական դարձան մի քանի առումով: Նախ, Մակրոնի կուսակցության հաղթանակը վճռական դրվագ է Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ, քանի որ դրանով իսկ հին կուսակցությունները հետ են մղվում երկրոդ պլան: Վերջերս Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններին Հանրապետական և Սոցիալիստական կուսակցությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ չկարողացան հավաքել բավարար ձայներ՝ երկրորդ փուլ անցկացնելու համար:

Այս խորհրդարանական ընտրություններն առանձնացան նաև Ֆրանսիայի համար անսովոր ցածր (մոտ 51%) մասնակցության մակարդակով: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել է, որ նախորդ ընտրությունների համեմատ մասնակցության մակարդակը զգալիորեն նվազել է, ինչը վկայում է այն մասին, որ երկրի քաղաքական կյանքը վստահության ճգնաժամ է ապրում:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա պետք է նշել, որ ահաբեկչության վտանգի պատճառով Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններն անց ենք կացվել անվտանգության ուժեղացված պայմաններում. մոտ 50 հազար ոստիկաններ ընտրությունների օրը հսկել են մարդաշատ վայրերը:

«Առաջ, հանրապետություն» կուսակցությունը ձևավորվել է ընդամենը մեկ տարի առաջ: Իսկզբանե այն կոչվում էր «Առաջ»: Այն բանից հետո, երբ Մակրոնն ընտրվեց նախագահի պաշտոնում, հրաժարվեց շարժման առաջնորդի պաշտոնից, իսկ կուսակցությունն անվանափոխվեց: «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել տարբեր բնագավառներից, որոնցից շատերը նորեկ են քաղաքական ոլորտում: Ընդ որում, Մակրոնի օգնականները թեկնածուներին ընտրել են էլէկտրոնային փոստով ուղարկված ինքնակենսագրականներով:

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններն ավանդաբար անց են կացվում երկու փուլով: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 18-ին, այդ օրը կքվեարկեն այն շրջանների ընտրողները, որտեղ առաջին փուլում ոչ ոք չի հավաքել ձայների 50%-ից ավելին:  

Ինչևէ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն շնորհավորել է Մակրոնին: Նրա շնորհավորանքն իր Twitter-ում հրապարակել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զաբերտը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: