ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ բացասական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ արդեն անցյալո՞ւմ է

haberler.com

Նոր սկիզբ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների մասին խոսելիս: Այն փաստը, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում դրական միտումներ են նկատվում, պարզ դարձավ Էրդողանի Բրյուսել կատարած այցից հետո, որտեղ համաձայնեցվեց  հարաբերությունների վերականգնմանն ուղղված մեկ տարվա գործողությունների ծրագիր:

Հաշվի առնելով կողմերի փոխադարձ հետաքրքրություններն ու այն հանգամանքը, որ հարաբերությունների վատթարացումը սահմանափակվում էր փոխադարձ մեղադրանքների մակարդակով, և չթևակոխեց կոնկրետ գործողությունների փուլ, ապա ձեռք բերված պայմանավորվածությունը բնավ անակնկալ չէր: Ավելին՝ բավական կանխատեսելի էր, որ զարգացումները կարող են գնալ հենց այդ ուղղությամբ: Թուրքիան արդեն վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակելու ԵՄ անդամ պետություն դառնալու բանակցությունները՝ չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, թե պետք է հանրաքվե անցկացնել այդ հարցի վերաբերյալ:

«Թուրքիան ցանկանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները շարունակել, և թարմացնել Մաքսային Առևտրի գործարքը», - հայտարարել է Յըլդըրըմը, ավելացնելով. «Ցավոք, ԵՄ-ն որդեգրել էր բացասական վերաբերմունք 2016 թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքների և սահմանադրական փոփոխության գործընթացի հանդեպ: Բայց այդ ամենը հետևում է»:

Իսկ ի՞նչը կարող էր առաջացնել դիրքորոշման նման փոփոխություն և ի՞նչն է պատճառը, որ ամեն ինչ մնաց հետևում: Իհարկե, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված  իրավիճակը չի փոխվել դրական ուղղությամբ, ընդհակառակը` հետապնդումները, ձերբակալությունները, ազատ խոսքի իրավունքի խախտումներն ու ազատության սահմանափակումներն էլ ավելի են ուժեղացել:

Բացի այդ, Թուրքիան դարձել է նախագահական երկիր, որտեղ ամեն ինչ կենտրոնացած է մեկ մարդու` Էրդողանի ձեռքերում:

Այսպիսով, պետք է փաստել, որ ոչինչ էլ չի փոխվել, պարզապես Էրդողանը կրկին կարողացել է շեղել ԵՄ ուշադրությունը Թուրքիայի ներքին զարգացումներից, ինչպես նաև կարողացել է գտնել ԵՄ թույլ կողմերը (միգրանտների խնդիրը ԵՄ-ում), որոնց հետ կարող է «խաղալ» և քաղել օգուտներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  12° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: