ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահների հասցեական հայտարարությունները բավարար չեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցն «ուղեկցվեց» սահմանին բավական մեծ լարվածությամբ, որին անդրադարձը համանախագահների հայտարարության մեջ, մեղմ ասած, ադեկվատ չէր:

Կարևոր է թերևս այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, չնայած Բաքվից հնչած դժգոհություններին, հետևողական եղան իրենց հայտարարությունների հասցեականության հարցում: Այս անգամ էլ հայտարարության մեջ հստակ շեշտադրվում է, որ սահմաններին լարվածությունը թուլացնելու կոչն առաջին հերթին ուղղված է Ադրբեջանին, և հետո միայն Արցախին ու Հայաստանին: Սա նշանակում է, որ հենց Ադրբեջանն է հրահրում  լարվածությունը և համանախագահները դա այլևս չեն թաքցնում՝ փորձելով «չնեղացնել» կողմերից որևէ մեկին:

Այլ հարց է, որ հայտարարության մեջ չեն հիշատակվում իրենց այցի ընթացքում արձանագրված կյանքի կորուստներն, և որ ամենակարևորն է՝ քննադատության բառակազմը մեղմ է՝ չենթադրող որևէ հստակ միջոցառումներ:

Մյուս կարևոր կողմը թերևս այն է, որ այս հայտարարության մեջ նշվում է լարվածությունը թուլացնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը, կոչ է արվում վերադառնալ բովանդակային բանակցություններին, սակայն որևէ կերպ հղում չի կատարվում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից վստահության միջոցների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվոծություններին: Սա, թերևս շատ ձեռնտու է Ադրբեջանի համար, որն առաջին իսկ օրից խուսափում է այդ պայմանավորվածությունները կատարելուց: Ուստի, համանախագահների «նահանջը» Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից Բաքվի կողմից կարող է որպես հերթական «քարտ բլանշ» ընկալվել՝ էլ ավելի ազատելով վերջինիս ձեռքերը և նպաստելով Բաքվի շանտաժային քաղաքականության ամրապնդմանը:

Ստեղծված իրավիճակում, եթե միջնորդներն իրոք ցանկանում են նվազեցնել լարվածությունը և քայլ առաջ անել դեպի  քաղաքական կարգավորում, նրանք առաջին հերթին պետք է հստակ գործողություններով ստիպեն Բաքվին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրանքներից, հասնել վստահության միջոցների լիակատար կատարմանը և հետո միայն խոսեն բովանդակային, քաղաքական բանակցությունների մասին: Հակառակ դեպքում՝ ամեն օր զոհեր ունենալով սահմաններին, կողմերը չեն կարող «լիարժեք հավատով ու քաղաքական կամքով» ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ, ինչպես նշված է համանախագահների հայտարարության մեջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: