ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում դժգոհ են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից

capital.ua

Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմել է Եվրոխորհրդարանին Ուկրաինայում արտադրվող ապրանքների համար հավելյան արտոնություններ մտցնելու հարցով: Ուկրաինացի պատգամավորների՝ Եվրախորհրդարանին ուղղված ուղերձում նշվում է, որ առևտրային նման առավելություններն առաջին հերթին կհանդիսանան Եվրամիության և Ուկրաինայի միջև քաղաքական համերաշխության կարևոր ազդանշան: Եվրախորհրդարանում դեռևս չեն արձագանքել ուկրաինացի օրենսդիրների այս նախաձեռնության, սակայն, ամենայն հավանականությամբ, արձագանքը դրական չի լինի: Ավելի վաղ Եվրախորհրդարանը քվեարկել էր Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի համար սակագանային քվոտաները բարձրացնելու օգտին՝ նախատեսելով որոշակի բացառություններ: Սակայն, Ուկրաինայում Բրյուսելի անգամ այս որոշումը գոհունակություն չառաջացրեց:

«Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը չափազանց խտրական է Ուկրաինայի համար: Ազատ առևտրի գոտին նախատեսում է չափանիշների և հավաստագրերի փոխճանաչելիություն, սակայն, ըստ ասոցացման համաձայնագրի, ԵՄ չի ճանաչում ուկրաինական չափանիշներն ու հավաստագրերը: Ուստի ոչ սակագնային արգելքները ոչ մի տեղ չեն անհետացել», - նշում է տնտեսագետ Վսևոլոդ Ստեպանյուկը՝ հավելելով, որ ԵՄ ուկրաինական ստանդարտները չի ճանաչում ոչ թե այն պատճառով, որ դրանք վատն են, այլ դրանց հարմարեցնելու համար հարկավոր է միջոցներ ներդնել, ինչը եվրոպացիները չեն ցանկանում, իսկ ուկրաինացիները չունենա:

Սակայն հարկ է նշել, որ Ասոցացման համաձայնագրից դժգոհ են նաև եվրոպացիները: Հիշեցնենք, մարտի կեսերին ԵՄ-ն Ուկրաինային էր փոխանցել մակրոֆինանսական օգնության հերթական տրանշը 600 մլն եվրոյի չափով՝ չնայած որ նախապես այդ միջոցների տրամադրումը կապվում էր Ուկրաինայից փայտանյութերի արտահանման արգելքի հետ, իսկ ուկրաինացի օրենսդիրները բոյկոտեցին դրա վերաբերյալ նախաձեռնությունները: Բրյուսելում հայտարարեցին, որ ֆինանսական օգնություն չեն տրամադրի Կիևին, քանի դեռ փայտանյութի արտահանման արգելքը վերացված չէ: Պորոշենկոն խոստացավ կարգավորել հարցը: Բրյուսելն արդյունքում գումարը փոխանցեց, սակայն ուկրաինացի պատագամավորները ոչ միայն չհանեցին փայտանյութի արտահանման արգելը, այլև օրենք ընդունեցին, որով երկարացրեցին մետաղական ջարդոնների արտահանման տուրքերի ավելացումը՝ չնայած ԵՄ հետ կար պայմանավորվածություն դրանք վերացնելու մասին:

«Այն ժամանակ, երբ ԵՄ Ուկրաինայի համար բացում է լայն հանրավորություններ՝ մի շարք ապրանքների համար ընդարձակելով առանց տուրքերի քվոտաները, Ուկրաինան իր հերթին ամբողջությամբ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները», - նշել է  Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի հարցերով կցորդ Դավիթ Ստուլիկը:

Այսպիսով, չնայած Ուկրաինայի եվրաինտեգրման արդյունքում առկա դրական զարգացումներին, կողմերի միջև կան խոր տարաձայնություններ, որոնց հաղթահարելը տնտեսապես հյուծված և ներքաղաքական բավականին անկայուն իրավճակում գտնվող Ուկրաինայի համար բավականին բարդ է լինելու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: