ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթիկում շենքի պատը փլուզվել է. տարհանվել է 20 բնակիչ

Հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել են թվով 20 բնակիչ, ևս 11 բնակիչ (4 անչափահաս) շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, ապահովել տարածքի լուսավորությունը և չտարհանված բնակիչների հետ տարել բացատրական աշխատանքեր:

Դեպքի վայրում են գտնվել Շիրակի մարզպետ Ա. Խ.-ը, Արթիկ քաղաքի քաղաքապետ Մ. Վ.-ը, էլ. ցանցի, 1-04 ծառայության, ԱԱԾ, ոստիկանության Արթիկի բաժնի, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: