ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք հոգևորական. Զարմիկների միջև ամուսնության մեջ ոչ մի վատ բան չկա. Թերթ.ամ

Twitter

Զարմիկների միջև ամուսնության մեջ ոչ մի վատ բան չկա, և դա ընդունելի է: Այս մասին հայտնել է թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուն՝ hեռուստաեթերով պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական «Ջումհուրիյեթ»-ին: 

«Ես ինքս մորաքրոջս աղջկա հետ եմ ամուսնացած, 35 տարի է՝ ամուսնացած ենք: Կրոնական տեսանկյունից նման հարցերում որևէ խնդիր չկա: Մեր մարգարեն իր հարազատ աղջկան ամուսնացրել էր իր հորեղբոր տղայի հետ», - պատասխանել է հոգևորականն այն հարցին, թե արդյոք հորեղբոր աղջկա հետ ամուսնանալը մեղք է:

Հոգևորականի նման պատասխանը բավականին լուրջ հակազդեցություն է առաջացրել հասարակության մեծ մասի մոտ, սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերեր բողոքել են, թե անթույլատրելի է նման քարոզներ ցուցադրել հեռուստացույցով այն պարագայում, երբ Թուրքիայում մասնագետները երկար տարիներ պայքարում են ազգականների միջև ամուսնությունները բացառելու համար:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: