Ագրամունտի անփառունակ «հրաժեշտը» կարող է հետաձգվել մինչև հոկտեմբեր
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 27-ին, ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը թույլ է տալիս իմպիչմենտի գործընթաց սկսել կառույցի գործող նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ: «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևը, որը ներկայացնում էր ԵԽԽՎ կանոնակարգերի հանձնաժողովի նախագահ, շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն, ընդունվեց 154 կողմ, 30 դեմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Բանաձևն ուժի մեջ է մտել ընդունվելուց անմիջապես հետո: Նրա դրույթները կիրառելի են ԵԽԽՎ գործող նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների նկատմամբ:
Բանաձևը նախատեսում է իմպիչմենտի գործընթացի երկու տարբերակ: Առաջինի համաձայն՝ իմպիչմենտի մասին առաջարկը պետք է ներկայացվի ԵԽԽՎ պաշտոնական երկու լեզուներով և ստորագրված լինի վեհաժողովի անդամների առնվազն 1/10 կողմից, ովքեր ներկայացնում են քաղաքական առնվազն 3 խումբ և 10 ազգային պատվիրակություն: Այդ դեպքում առաջարկը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվում է 24 աշխատանքային ժամերի ընթացքում, ուղարկվում է հայցում նշված պաշտոնյային և փոխանցվում է Կանոնակարգի, իմունիտետի և ինստիտուցիոնալ հարցերով հանձնաժողովին, որն էլ փաստաթղթի կիրառելության մասին եզրակացություն է տալիս: Հանձնաժողովի եզրակացությունը պետք է հավանության արժանանա դրա հրապարակումից ամենաշատը 24 ժամվա ընթացքում: Եզրակացությունը հավանության արժանանալուց հետո միայն 24 ժամվա ընթացքում ԵԽԽՎ-ն կարող է քվեարկել իմպիչմենտի օգտին:
Երկրորդ տարբերակի համաձայն՝ իմպիչմենտի առաջարկը ներկայացվում է ԵԽԽՎ պաշտոնական երկու լեզուներով, և այն պետք է ստորագրված լինի վեհաժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդի կողմից, ովքեր ներկայացնում են առնվազն 3 քաղաքական խումբ և 15 ազգային պատվիրակություն: Այս դեպքում առաջարկում մատնանշված պաշտոնյայի հետ համապատասխան հանձնաժողովը կարող է չզրուցել, պաշտոնյան գործընթացի մասին տեղեկացվում է առաջարկի հրապարակումից հետո: Փաստաթուղթը՝ որպես պաշտոնական, հրապարակվում է 24 աշխատանքային ժամերի ընթացքում և ԵԽԽՎ քվեարկության է դրվում դրա հրապարակումից 24 ժամվա ընթացքում:
Բանաձևում նշվում է, որ առաջարկի շուրջ քվեարկությունը կատարվում է քվորումի մասին ԵԽԽՎ կանոնների համաձայն և ընդունվում է ձայների երկու-երրորդ մեծամասնությամբ:
Դեռևս պարզ չէ Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի որ ընթացակարգը կկիրառվի, սակայն ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Ագրամունտի իմպիչմենտի հարցը կքննարկվի արդեն աշնանային նստաշրջանի ժամանակ՝ հոկտեմբերին: Այդ ընթացքում նա չի կարող գլխավորել ԵԽԽՎ բյուրոն և հանդես գալ վեհաժողովի անունից: Իսկ մինչ իմպիչմենտը կդրվի Ագրամունտի եվրոպական կուսակցության խմբից հեռացնելու հարցը:
Հիշեցնենք, 2017 թվականի ապրիլին՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ, պատգամավորներն անվստահություն հայտնեցին Ագրամունտին՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Պատճառն ավելի վաղ՝ մարտին, Սիրիա կատարած այցի և նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման մասին ԵԽԽՎ բյուրոյին կամ հանձնաժողովին նախապես չտեղեկացնելն է, ինչը խախտում է ԵԽԽՎ էթիկան և ընթացակարգը:
Չնայած Ագրամունտն այն ժամանակ ներողություն խնդրեց ԵԽԽՎ-ից այդ բացթողման համար, սակայն դա չբավարարեց Վեհաժողովի անդամների ճնշող մեծամասնությանը: Այն ժամանակ, չունենալով համապատասխան ընթացակարգ, ԵԽԽՎ պատգամավորները չէին կարող Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել և միակ տարբերակ այն էր, որ Ագրամունտն ինքը հրաժարական կտա:
Սակայն վերջինս, դրժելով իր հրաժարականի մասին քաղաքական պայմանավորվածությունները, հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից: Արդյունքում ԵԽԽՎ-ն ստիպված եղավ ընթացակարգային փոփոխություններ կատարել՝ ներդնելով իմպիչմենտի հնարավորությունը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ