ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ագրամունտի անփառունակ «հրաժեշտը» կարող է հետաձգվել մինչև հոկտեմբեր

Анна Исакова / пресс-служба Госдумы / ТАСС

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 27-ին, ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը թույլ է տալիս իմպիչմենտի գործընթաց սկսել կառույցի գործող նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ: «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևը, որը ներկայացնում էր ԵԽԽՎ կանոնակարգերի հանձնաժողովի նախագահ, շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն, ընդունվեց 154 կողմ, 30 դեմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Բանաձևն ուժի մեջ է մտել ընդունվելուց անմիջապես հետո: Նրա դրույթները կիրառելի են ԵԽԽՎ գործող նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների նկատմամբ:

Բանաձևը նախատեսում է իմպիչմենտի գործընթացի երկու տարբերակ: Առաջինի համաձայն՝ իմպիչմենտի մասին առաջարկը պետք է ներկայացվի ԵԽԽՎ պաշտոնական երկու լեզուներով և ստորագրված լինի վեհաժողովի անդամների առնվազն 1/10 կողմից, ովքեր ներկայացնում են քաղաքական առնվազն 3 խումբ և 10 ազգային պատվիրակություն: Այդ դեպքում առաջարկը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվում է 24 աշխատանքային ժամերի ընթացքում, ուղարկվում է հայցում նշված պաշտոնյային և փոխանցվում է Կանոնակարգի, իմունիտետի և ինստիտուցիոնալ հարցերով հանձնաժողովին, որն էլ փաստաթղթի կիրառելության մասին եզրակացություն է տալիս: Հանձնաժողովի եզրակացությունը պետք է հավանության արժանանա դրա հրապարակումից ամենաշատը 24 ժամվա ընթացքում: Եզրակացությունը հավանության արժանանալուց հետո միայն 24 ժամվա ընթացքում ԵԽԽՎ-ն կարող է քվեարկել իմպիչմենտի օգտին:

Երկրորդ տարբերակի համաձայն՝ իմպիչմենտի առաջարկը ներկայացվում է ԵԽԽՎ պաշտոնական երկու լեզուներով, և այն պետք է ստորագրված լինի վեհաժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդի կողմից, ովքեր ներկայացնում են առնվազն 3 քաղաքական խումբ և 15 ազգային պատվիրակություն: Այս դեպքում առաջարկում մատնանշված պաշտոնյայի հետ համապատասխան հանձնաժողովը կարող է չզրուցել, պաշտոնյան գործընթացի մասին տեղեկացվում է առաջարկի հրապարակումից հետո: Փաստաթուղթը՝ որպես պաշտոնական, հրապարակվում է 24 աշխատանքային ժամերի ընթացքում և ԵԽԽՎ քվեարկության է դրվում դրա հրապարակումից 24 ժամվա ընթացքում:

Բանաձևում նշվում է, որ առաջարկի շուրջ քվեարկությունը կատարվում է քվորումի մասին ԵԽԽՎ կանոնների համաձայն և ընդունվում է ձայների երկու-երրորդ մեծամասնությամբ:

Դեռևս պարզ չէ Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի որ ընթացակարգը կկիրառվի, սակայն ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Ագրամունտի իմպիչմենտի հարցը կքննարկվի արդեն աշնանային նստաշրջանի ժամանակ՝ հոկտեմբերին: Այդ ընթացքում նա չի կարող գլխավորել ԵԽԽՎ բյուրոն և հանդես գալ վեհաժողովի անունից: Իսկ մինչ իմպիչմենտը կդրվի Ագրամունտի եվրոպական կուսակցության խմբից հեռացնելու հարցը:

Հիշեցնենք, 2017 թվականի ապրիլին՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ, պատգամավորներն անվստահություն հայտնեցին Ագրամունտին՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Պատճառն ավելի վաղ՝ մարտին, Սիրիա կատարած այցի և նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման մասին ԵԽԽՎ բյուրոյին կամ հանձնաժողովին նախապես չտեղեկացնելն է, ինչը խախտում է ԵԽԽՎ էթիկան և ընթացակարգը:

Չնայած Ագրամունտն այն ժամանակ ներողություն խնդրեց ԵԽԽՎ-ից այդ բացթողման համար, սակայն դա չբավարարեց Վեհաժողովի անդամների ճնշող մեծամասնությանը: Այն ժամանակ, չունենալով համապատասխան ընթացակարգ, ԵԽԽՎ պատգամավորները չէին կարող Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել և միակ տարբերակ այն էր, որ Ագրամունտն ինքը հրաժարական կտա:

Սակայն վերջինս, դրժելով իր հրաժարականի մասին քաղաքական պայմանավորվածությունները, հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից: Արդյունքում ԵԽԽՎ-ն ստիպված եղավ ընթացակարգային փոփոխություններ կատարել՝ ներդնելով իմպիչմենտի հնարավորությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: