ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրասիական զարգացման բանկը խթանում է Հայաստան-ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառությունը

Այսօր՝ հունիսի  28-ին, Եվրասիական զարգացման բանկի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջև 20 մլն դոլար արժողությամբ, երեք տարի ժամկետով  վարկային գծի պայմանագիր կնքվեց: Վարկային միջոցները կուղղվեն «Արդշինբանկի» հաճախորդների՝ ԵԱՏՄ անդամ-երկրների հետ արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորմանը: Վարկային միջոցներն ամբողջությամբ կուղղվեն ԵԶԲ երկրների միջև արտաքին առևտրի զարգացմանը: Եվրասիական զարգացման բանկի հաղորդագրության համաձայն` վարկավորումը հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամերիկյան դոլարով, այնպես էլ ԵԱՏՄ անդամ որևիցէ երկրի արժույթով:

Եվրասիական զարգացման բանկի և «Արդշինբանկի» միջև կնքված վարկային համաձայնագիրը կարելի է համարել որպես  եվրասիական կառույցի և հայաստանյան մասնավոր ընկերության համատեղ ծրագրի նախադեպ, որի նպատակներն ու ակնկալվող արդյունքները գլոբալ մասշտաբներ կունենան:

 Նախևառաջ, սույն նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել հայաստանյան մասնավոր, առավելապես ֆինանսական ընկերությունների շրջանում, որոնք կփորձեն նման ձևով համագործակցել ԵԶԲ հետ: Որքան հետաքրքրության ու այդ ուղղությամբ գրանցվող հաջողությունների թիվը մեծանա, այնքան կավելանան դեպի Հայաստան ուղղորդվող ֆինանսական հոսքերը: Մյուս կողմից, սա լավ հնարավորություն է  արտաքին առևտրային գործունեությամբ զբաղվող կամ դրանով զբաղվելու ներուժ ունեցող ընկերությունների համար, որոնք ավելի շահագրգիռ կլինեն այդ ուղղությամբ իրենց գործունեությունը զարգացնելու, քանի որ այս պարագայում դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա մուտք գործելու արտոնյալ պայմաններին զուգահեռ կունենան նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուր:

Շարունակելով տրամաբանական շղթան, կարող ենք ենթադրել, որ «Արդշինբանկը», փաստորեն, արտահանմամբ զբաղվող ընկերությունների շրջանում կունենա որոշակի առավելություն մյուս բանկերի նկատմամբ, ինչը նրանց մոտ այդ ուղղությամբ վարկավորման պայմանների մասով քաղաքականություն վերանաման առիթ կարող է դառնալ:

Ի վերջո, սա լրացուցիչ հնարավորության մի գործիք է, որը կիրառվում է եվրասիական գլխավոր ֆինանսական կառույցի կողմից՝ ԵԱՏՄ անդամ-երկրների միջև առևտրաշրջանառության աճ խթանելու:  

Ըստ էության, սա եվրասիական տնտեսական ինտեգրացիան գործնական հարթությանը մոտեցնող նախաձեռնություն է, որը ֆինանսական կառույցներին իրենց հերթին, առևտրով զբաղվող ընկերություններին իրենց հերթին ԵԱՏՄ միասնական շուկայից օգտվելու իրական հնարավորություն է ընձեռում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: