ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գիշերը սահմանին կրակոցները շարունակվել են. Սենոր Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական սահմանին գիշերը կրակոցները շարունակվել են։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանի զինված ուժերը վերջին ժամերին հրադադարի ռեժիմը խախտել են հրաձգային զինատեսակներից և դիպուկահար զենքերից։ Պաշտպանության բանակը կորուստներ չունի։

Հասրաթյանի խոսքով՝ գիշերը սահմանին ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, Ղարաբաղի զինված ուժերը, ըստ նրա, սահմանում իրավիճակը հսկողության տակ են պահում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր առավոտյան հայտարարեց, որ հայկական կողմն է գիշերը խախտել հրադադարի ռեժիմը՝ մոտ 142 անգամ։ Սենոր Հասրաթյանը պնդեց, որ սա ապատեղեկատվություն է։

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ սրվել էր հուլիսի 4-ի երեկոյան․ ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների հետևանքով հակառակորդը կորուստներ ունի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: