ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիների կողմից սահմանը քայլերթով հատելու «նախաձեռնությունը» տապալվեց

Ադրբեջանցիների կողմից սահմանը քայլերթով հատելու «նախաձեռնությունը» տապալվել է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա մասնավորապես գրել է. «Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց:

Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: