ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սենոր Հասրաթյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարցազրույցին արձագանքել է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ Ֆեյսբուքյան իր էջում.

«Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաև 2016 թ. չորսօրյա առճակատմանը և, հարևան կոչվող երկրի ագիտպրոպին հարիր «ճարպկությամբ», փորձել կատարվածը միջազգային հանրությանը ներկայացնել այնպես, ինչպես ընդունված է իրենց մոտ, այսինքն՝ ամեն ինչ մատուցել գլխիվայր:

Մասնավորապես նա ասել է հետևյալը. «...Ապրիլյան գործողությունների ժամանակ կիրառվել է մեր բանակի մինչև 15-20 տոկոս ուժերը: Ես անգամ մեր ռեզերվներն ու կենտրոնական ենթակայության հրետանին չեմ մոտեցրել ռազմաճակատին: Իսկ Հայաստանը դրան այնպես է արձագանքել, կարծես թե պատերազմ էր սկսվել: Նրանք մարտի մեջ են մտցրել իրենց ողջ սպառազինությունը: Երեք օր շարունակ նրանք գրոհում էին մեր դիրքերը, չնայած արդեն երկրորդ օրը մենք ինքներս ենք Ռուսաստանի համապատասխան կառույցներին ներգրավել միջնորդական աշխատանքներին... Ավելին, Զաքիր օղլին նաև փորձում է համոզել, որ հայկական կողմն է անցել նախահարձակ գործողությունների, իսկ իրենք այդ ամենին դիմակայելով, հաջողությամբ կատարել են այն մարտական խնդիրը, ինչը դրված է եղել իրենց բանակի առջև... 

Դե ինչ, Զաքիրին հակադարձելու ու, առավել ևս նրա ագիտպրոպի բարբաջանքները հերքելու ցանկություն երբևէ չեմ ունեցել և հիմա էլ ավելորդ եմ համարում զբաղվել այդ անարդյունք աշխատանքով: Պարզապես, կցանկանայի ներկայացնել այն, ինչ եղել է...» - գրել է Հասրաթյանն ու հատված հրապարակել իր «Ապրիլյան քառօրյա առճակատում» անտիպ փաստավավերագրական մենագրությունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: