ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն ՌԴ ԱԳՆ հայտարարությունը որակել է «ոչ բարեկամական»

Ռուսաստանի ԱԳՆ կողմից Ադրբեջանի տարածք հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքի հարցին կրկին անդրադառնալը չի համապատասխանում դիվանագիտական էթիկային և շատ զարմանալի ու անհասկանալի է, ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Ռուսական կողմի ցուցաբերած ոչ բարեկամական վերաբերմունքն այս հարցում որևէ կերպ չի համապատասխանում երկու պետություն ների միջև ռազմակավարական գործընկերության ոգուն», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում:

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոր, ավելի կոշտ շեշտադրումներով հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ: «Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Որպես կանոն, նրանք մի քանի ժամ պահվել են Բաքվի օդանավակայանում (որոշ դեպքերում առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, ընդ որում դեպքերից մեկն առնչվում է չորսամյա երեխայի հետ մի կնոջ), այնուհետև բռնի կերպով հետ են ուղարկվել իրենց իսկ հաշվին: Որպես նմանօրինակ ծաղրանքի «հիմնավորում» է ներկայացվել այն, որ մեր քաղաքացիներն ունեն հայկական ազգանուններ, անուններ կամ հայրանուններ: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են՝ գտնելու «հայ նախնիներին»», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարությունում ընդգծում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո 25 տարվա ընթացքում մինչ օրս նման հարց երբեք չի առաջացել: «Այն, որ ռուսական կողմը այժմ արտակարգ ակտիվություն է ցուցաբերում այդ հարցում, դժվար է հասկանալ», - նշում են ԱԳՆ-ում: Բաքուն իր գործողություններն արդարացնում է ազգային անվտանգության հարցերով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: