ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետդեպը՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հուլիսի 4-ի սրացման մասին

Turaneli.tv

Պետդեպարտամենտը խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման նոր փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ, որը պատճառ դարձավ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների, այդ թվում և հազիվ երկու տարեկան երեխայի մահվան: Դա տեղի է ունեցել շփման գծում: Մենք ցանկանում ենք ի սրտե մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այդ տարածաշրջանում մեր քաղաքականությունը հստակ է. հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը հավատարիմ է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքներին»,- նշել է Նոյերթը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: