ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Այվազովսկին և ծովանկարիչները» խորագրով ցուցահանդես Բելառուսում

Հուլիսի 7-ին Բելառուսի Հանրապետության գեղարվեստի ազգային թանգարանում տեղի ունեցավ «Այվազովսկին և ծովանկարիչները» (Айвазовский и маринисты) խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին, հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, դեսպանության անձնակազմը, օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, բելառուս մտավորականներ, ինչպես նաև՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան դեսպան Օլեգ Եսայանը և Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Վլադիմիր Պրոկոպցովը:

Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց, որ մշակութային միջոցառումները կարևոր նշանակություն ունեն երկկողմ կապերն ամրապնդելու գործում և կնպաստեն հայ-բելառուսական մշակութային հարաբերությունների զարգացմանը:

Ցուցահանդեսը կտևի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: