Ադրբեջանական տնտեսության շուրջ սկանդալները շարունակական բնույթ են ստանում
Ադրբեջանի տնտեսության վիճակի վատթարացման փաստը երկրի իշխանությունների կողմից թաքցնելն այլևս անհնար է դարձել: Իրար են հաջորդում մի շարք սկանդալային երևույթներ, որոնք նախկինում և՛ սեփական, և՛ միջազգային հանրությունից թաքցրած իրավիճակի հետևանքով առաջացած տնտեսական «փուչիկների» պայթյուններ են:
Դեռևս 2015թ.-ից տնտեսական պատրանքների հետևանքները վառ արտահայտվում էին ազգային արժույթի՝ մանաթի անընդմեջ արժեզրկումներով, որոնց դեմ պարբերաբար պետական միջամտությունն անգամ չէր կանգնեցնում բացասական երևույթի աճը: Դա երկրի ներսում առաջացրեց սոցիալական մեծ դժգոհություններ, որոնց մասին հատուկենտ տեղեկատվություն, այնուամենայնիվ, ստացվում էր: 2016թ. Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմը, թերևս, սեփական հանրության ուշադրությունը փոքր-ինչ շեղեց երկրի ներսում առաջացած խնդիրներից, մինչդեռ դա ևս ժամանակավոր արդյունք ունեցավ: 2017-ը, գոնե ցայսօր, նշանավորվել է ադրբեջանական տնտեսության շուրջ առաջացած սկանդալների շարունակականությամբ: Դրանցից ամենամեծը, թերևս, ադրբեջանական արդեն իսկ սնանկացած բանկում պահվող ղազախական թոշակների հետ կապվածն է:
Այսպես, ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, Ղազախստանի միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամն Ադրբեջանի միջազգային բանկում ներդրել է ավելի քան 71.6 մլրդ թենգե, ինչից հետո այս տարվա առաջին կեսին բանկը սնանկ է հայտարարվել: Նույն աղբյուրի հավաստմամբ, Ադրբեջանի միջազգային բանկն Ադրբեջանի պետական երկու բանկերից մեկն է և հանդիսանում էր այդ երկրի բանկային համակարգի ամենախոշոր սուբյեկտը: «ARNA press» գործակալության հաղորդմամբ էլ, 2016թ.-ին բանկի վնասները գերազանցել են մեկ միլիարդ դոլարը: Չնայած հանգամանքին, որ հունիսի 15-ին Ղազախստանի միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամի անդամ Կայրատ Կելիմբետովը հայտարարեց, որ ներդրված ողջ միջոցները կվերադարձվեն Ղազախստանին, Ադրբեջանի տնտեսության դրությունը դրանից չի լավանում:
Ղազախական թոշակների հետ կապված սկանդալին հաջորդեց ևս մեկը. ադրբեջանցիներն իրենց բանկերի սնանկացման մասին լուրերն իմանում էին միջազգային լրահոսից: «Ինչո՞ւ ենք մենք մեր բանկերի խնդիրների մասին տեղեկանում արտասահմանից» խորագրով վերլուծական հոդվածում՝ տպված Haqqin.az կայքում, հեղինակը ներկայացնում է բանկային համակարգի իրավիճակը՝ արձանագրելով, որ պատկան մարմինների կողմից կամ թաքցվում է այս կամ այն բանկի հնարավոր սնանկացումը, կամ տրվում է ոչ հստակ ինֆորմացիա այնքան ժամանակ, քանի դեռ որևէ միջազգային գործակալություն ստույգ տեղեկություն չի հաղորդում: Հասկանալի է, որ, իրականությունը թաքցնելու ադրբեջանական հայտնի սովորությանը զուգահեռ, այստեղ առկա է նաև «ադրբեջանական հզոր տնտեսության մասին» միֆը պահպանելու ձգտումը:
Խուսափելով առանց այդ էլ ակնհայտ իրավիճակին գնահատականներ տալուց՝ անդրադառնանք մյուս իրարանցում առաջացրած տնտեսական նորությանը. գումարներ խնայելու նպատակով Ադրբեջանը բարձրացնում է թոշակային տարիքը: medianews.az-ի փոխանցմամբ, նախատեսվում է փուլային տարբերակով տղամարդկանց թոշակային տարիքը 63–ից հասցնել 65-ի, կանանցը՝ 60-ից 65-ի: apec2012.ru կայքում տեղ գտած հոդվածում նշվում է, որ մինչ այս փոփոխությունները Ադրբեջանում անարդարացիորեն թոշակի են հաշվառել դեռևս ամբողջությամբ աշխատունակ մարդկանց, ինչով էլ պայմանավորված է դրա վերանայումն ու փոփոխությունը: Նախորդիվ ներկայացված տեղեկություններից, թերևս կարելի է ենթադրել, որ դրդապատճառների շարքում աշխատունակությունն առաջիններից չէ:
Ադրբեջանի իշխանություններն առհասարակ, վերջին տարիներին հատկապես, սեփական հանրությանը փորձել են հավատացնել կատարյալ, զարգացող տնտեսություն ունենալու մեջ: Դա նրանք արել են տնտեսական «փուչիկներ» ստեղծելով, տարատեսակ խոշոր միջոցառումներ իրականացնելով և այլն, մինչդեռ, ինչպես յուրաքանչյուր տնտեսություն, ադրբեջանականը ևս ունի ինքնակարգավորման յուրահատուկ ֆունկցիա, որի շրջանակերում, որպես կանոն ի հայտ են գալիս հենց այդ «փուչիկները»: Դա ավելի արագ և ակնհայտ է լինում, երբ համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում այդ երևույթը բազմապատկող իրադարձություններ, ինչպիսիններից էր, Ադրբեջանի պարագայում, նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 1,54 կմ/ժ