ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի գների ու ադրբեջանական տնտեսության անկումներն ուղիղ համեմատական են

Նախորդ՝ 2015թ-ը համաշխարհային տնտեսության մեջ նշանավորվեց՝ որպես նավթի գների անկման տարի: Նավթ արդյունահանող գրեթե բոլոր երկրների տնտեսություններն առավելապես զգացին  «սև ոսկու» գների անկման հետևանքները:

Չնայած երկար ժամանակ ձեռնարկվող արհեստական միջոցառումներին, տարեվերջին արդեն ադրբեջանական տնտեսությունը ևս սկսեց քաղել նավթի գների շարունակվող անկման դառը պտուղները: Մասնավորապես խոսքը վերաբերում է մանաթի փոխարժեքի՝ լողացող համակարգին անցմանն, ինչով սկիզբ դրվեց ադրբեջանական արժույթի արժեզրկման գործընթացի մեկնարկին:

Այս տարվա հունվարից մեր հարևան տնտեսությանը սպասվելիք դժվարություններն արդեն ավելի նշմարելի են դառնում: Հունվարի 4-8 ընկած ժամանակահատվածում լոնդոնյան բորսաներում ադրբեջանական նավթի գներն անկում են ապրել 5% -ով, ինչը համարժեք է 1.79 դոլար/ բարելի:

Գների անկումն առաջին հարվածն արդեն հասցրել է ադրբեջանական ֆինանսական շուկայի վրա: Մասնավորապես արտարժույթի փոխանակումների սահմանափակման, իսկ սպասումների  համաձայն, շուտով նաև գլոբալ սահմանափակումների տեսքով:  Ներկայումս Ադրբեջանի Կենտրոնական բանկի կողմից փոխանակման կետերում դոլարի առքի վրա դրված է 500 դոլարի սահմանափակում, որից ավել գումար փոխանակելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Համեմատության համար նշենք, որ նախկինում այդ սահմանափակումը վերաբերում էր 5000 դոլարից ավել գումարին:

Մյուս կողմից, սպասումները. մինչ սույն թվականի մարտ-ապրիլ ամիսները Ադրբեջանի ԿԲ կողմից սպասվում է որոշում, համաձայն որի արտարժույթ հնարավոր կլինի փոխանակել միայն բանկերում և դրանց մասնաճյուղերում: Ֆինանսական շուկայի նկատմամբ պետության նմանատիպ խոշորամասշտաբ ինտերվենիցաներն շատ խոսուն փաստեր են ստեղծված դրության մասին:  

Այսպիսի դրություն մի երկրի համար, ում բյուջեի 70 % ապահովվում է նավթից ստացված եկամուտներից, բնական է: Հասկանալի ու կանխատեսելի է նաև զարգացումների հետագա ընթացքն, այնքանով, որքանով, որ կանխատեսել են նավթի գների հետագա փոփոխությունները:

Հավելենք, որ Համաշխարհային բանկն ադրբեջանական տնտեսության համար կանխատեսել է ճգնաժամային տարի, եթե նավթի գները պակաս լինեն 40 դոլարից: Ներկայումս այն կազմում է 34 դոլար մեկ բարելի դիմաց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    23 C°
     
    29°  16° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: