ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինական հանրախանութում ամուսինների համար «խցեր» են հայտնվել

Չինական հանրախանութը հատուկ տարածքներ է նախատեսել, որտեղ ամուսինները կարող են սպասել գնումներով զբաղվող իրենց կանանց, հայտնում է BBC-ն։

The Pape չինական թերթը հայտնում է, որ Շանհայում «Երկնագույն նավախորշ» հանրախանութը մի քանի ապակյա խցեր է բացել, որտեղ ձանձրացող ամուսինները կարող են զվաճանալ ու օգտակար ժամանակ անցկացնել, կանանց հետ սրահից սրահ շրջելու փոխարեն։

Յուրաքանչյուր նման խցի ներսում տեղադրված են բազկաթոռներ, համակարգիչ, մեծ էկրան ու խաղեր, որպեսզի տղամարդիկ կարողանան խաղալ 90-ականների տեսախաղեր։ Առայժմ այս ծառայությունն անվճար է, բայց մոտակա ամիսներին խանութի աշխատողների խոսքով, խցերի գործածման համար սկսելու են գանձել փոքր գումար, ընդ որում վճարել հնարավոր կլինի բջջային հեռախոսից։

Մի քանի տղամարդիկ, ովքեր արդեն փորձել են այդ նորամուծությունը, լրագրողներին հայտնել են, որ հավանել են այդ մտահղացումը։ «Հրաշալի է, որ ես հենց նոր խաղում էի Tekken 3 ու ինձ դպրոցական էի զգում»,- ասել է նրանցից մեկը։

Իսկ սոցցանցերի օգտատերերը ձանձրացող ամուսինների համար խցեր բացելու մտահղացմանը հումորով են վերաբերվել ու առաջարկել այդ փորձն ավելի լայն կիրառել։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: