ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հեղաշրջման փորձի «շնորհիվ» Էրդողանն իրեն զգում է ինչպես սուլթան

Հեղաշրջման տապալված փորձից մեկ տարի անց Թուրքիան ունի ընդլայնված լիազորություններով ու էլ ավելի մեծ իշխանություն ունեցող ղեկավար՝ ի դեմս Էրդողանի: Առ այսօր դժվար է հստակ ասել, թե իրականում ովքեր էին հեղաշրջման փորձի հեղինակները և ում էր այն պետք, սակայն մեկ բան հստակ է. Էրդողանը հեղաշրջման փորձի առաջին իսկ օրվանից մինչ այսօր  առավելագույնս օգտվել և շարունակում է օգտվել ստեղծված իրավիճակից:

Երկրում հայտարարված արտակարգ դրության «շնորհիվ», ինչպես նաև գյուլենականների դեմ պայքարի պատրվակով Էրդողանին հաջողվեց երկրում իրականացնել «մաքրման» գործողություններ՝ ազատվելու այն մարդկանցից, ովքեր խոչընդոտում էին կամ կարող էին խոչընդոտել իր «սուլթանության» ձևավորմանը:

Հատկապես սրվեց քրդերի դեմ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Հետապնդումների ենթարկվեցին ու ձերբակալվեցին  առավել ակտիվ քուրդ գործիչներ (այդ թվում՝ քրդամետ ԺԴԿ կուսակցության 2 համանախագահներ), ովքեր ուղղակի և անուղղակի կերպով կարող էին խոչընդոտ հանդիսանալ քրդական գործոնի դեմ իրականացվող Թուրքիայի քաղաքականության համար: Փակվեցին քրդերի հետ որևէ առնչություն ունեցող մի շարք լրատվամիջոցներ:

Աննախադեպ էին նաև այս մեկ տարվա ընթացքում խոսքի իրավունքի սահմանափակումները, այլախոհների ու լրագրողների դեմ բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Իսկ որպեսզի պատկերն էլ ավելի հստակ դառնա, պարզապես բավարար է ներկայացնել մի քանի տվյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում փակվել է շուրջ 160 լրատվամիջոց և քրեական գործ է հարուցվել ավելի քան 150 լրագրողի նկատմամբ: Վերջերս էլ Ստամբուլում հենց  համաժողովի ժամանակ ձերբակալվեց մարդու իրավունքի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների 10 ներկայաուցիչ:

Հեղաշրջման տապալված փորձը բավականին լավ հող նախապատրաստեց նաև առանց լուրջ ցնցումների սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար: Իբրև թե հնարավոր վտանգներին առավել արագ արձագանքելու, երկրի անվտանգության ապահովումն առավել արդյունավետ իրականացնելու համար Էրդողանը կարողացավ համոզել իր քաղաքացիներին քվերակել հօգուտ իր լիազորությունների ընդլայնման:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ներկայիս Թուրքիան ընթանում է ավտորիրտար ռեժիմի հաստատման ուղիով: Էրդողանին գրեթե հաջողվել է դառնալ «վերջին սուլթանը», ով վերահսկում է ամենքին ու ամեն ինչ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: