ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Թուրք փորձագետը պնդում է, որ Ստամբուլի ջրհեղեղը տեղի է ունեցել իշխանությունների մեղքով. Tert.am

Washington Post

Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած անսպասելի ջրհեղեղից ստեղծված քաոսային իրավիճակն ու դրա հետևանքները բազմաթիվ հարցեր են առաջացրել թե՛ բնակիչների, թե՛ գիտնականների ու լրագրողների մոտ:  Այս մասին գրում է Թերթ.ամ՝ հղում կատարելով թուրքական gazeteduvar.com.tr կայքին:  

Թուրք ճարտարապետներից Կորհան Գյումուշը փաստում է, որ իշխանությունների ձեռնարկած նոր քաղաքաշինական աշխատանքները, բազմաթիվ ծառերի հատումն ու ավազե ծովեզերքի բետոնապատումը ստեղծված աղետի հիմնական պատճառներն են:
«Այո՛, Ստամբուլում աննախադեպ քանակի տեղումներ եղան, սակայն ստեղծված իրավիճակը արդյո՞ք կարելի է բարդել միայն բնության վրա՝ անվանելով սա բնական աղետ: Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ», - ասում է  փորձագետը՝ նշելով, որ թեև իշխանություններն ահռելի գումարներ են ծախսում քաղաքում շինարարական տարբեր աշխատանքների համար՝ առկա տեխնիկական խնդիրների պատճառով արդյունքն աղետալի է:

Փորձագետը նաև մատնանշել է, որ ջրհեղեղի ժամանակ հիմնականում ավերվել են հենց նոր կառուցված թունելներն ու փողոցները, մինչդեռ ավելի հին կառույցները բավականին ամուր են գտնվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
   
17.12.2017
   
18.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: