ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը փակել է Սիրիայի ընդդիմության զինման ԿՀՎ-ի ծրագիրը

24smi.org

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել Սիրիայի չափավոր ընդդիմության զինման և ռազմական նախապատրաստման ԿՀՎ-ի ծրագիրը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ այդ ծրագիրը գործել է 2013 թվականից և ստեղծվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու համար։ Ընդ որում 2015 թվականից հետո, երբ Ռուսաստանն իր ուժերն ուղարկեց Սիրիա, ծրագրի արդյունավետությունը հայտնվեց կասկածի տակ։

Աղբյուրների խոսքով՝ Թրամփն օգնության դադարեցման մասին որոշումը կայացել է Պուտինի հետ ԱՄՆ նախագահի առաջին հանդիպման նախաշեմին։ Պարբերականը նշում է, որ այդ որոշմամբ Թրամփը ցանկացել է նպաստել Մոսկվայի հետ Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերմանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: