ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հոգևոր առաջնորդի և նախագահի հարաբերություններում նկատվում է որոշակի լարվածություն. իրանագետ(ԲԱՑԱՌԻԿ)

Իրանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ:

- Օրերս հայտնի դարձավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբոր՝  Հուսյեն Ֆերեյդունի ձերբակալության մասին: Նրա հասցեին ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրանքներ հնչել են դեռ 2016 թվականին: Ինչո՞ւ նրան ձերբակալելու մասին որոշումը կայացվեց միայն հիմա:

- Իսկապես, Ռոհանիի եղբոր հասցեին հնչում էին նման մեղադրանքներ: Բայց գործողությունների անցնելու համար, այնուամենայնիվ, սպասեցին ինֆորմացիայի ամբողջացմանը և, ինչու չէ, նաև ԻԻՀ նախագահական ընտրությունների ավարտին: Իմ խորին համոզմամբ հոգևոր առաջնորդն այնքան էլ չէր ցանկանում նախագահի պաշտոնում այս անգամ տեսնել Ռոհանիին: Սակայն ընտրություններում Իրանի երիտասարդությունը, առաջադեմ զանգվածը, արևմուտքի հետ հարաբերությունները շարունակելու ցանկություն ունեցող քաղաքացիները իրենց քվեն տվեց Ռոհանիի օգտին: Սա մի փոքր փոփոխություն մտցրեց հոգևոր դասի խաղաքարտերի մեջ: Սա որոշակի լարվածություն առաջացրեց Իրանի ներքաղաքական դաշտում: Այսօր հաճախ են ընդդիմությունից Ռոհանին ուղված հայտարություններ արվում, թե նա կարող է արժանանալ ԻԻՀ առաջի նախագահ Բանիսադրի ճակատագրին, այսինքն՝ հեռացվել պաշտոնից: Ի պատասխան` Ռոհանին իր ընտրազանգվածին կոչ է անում չվախենալ այն փոքրամասնությունից, որի ձեռքում այս պահին գտնվում են մեծ բարձրախոսներ, և սա չի նշանակում, որ նրանք կարող են իրենց հետ վարվել այնպես, ինչպես ուզում են: Այս հայտարարության սլաքները կարծես ուղղված է հենց  բարձրագույն հոգևոր դասի կողմը, որոնց գործողությունները անպատճառ համաձայնեցվում է հոգևոր առաջնորդի հետ:

Եվ հետաքրքրական է, որ այս ընթացքում ձերբակալվեց նախագահի` Ռոհանիի եղբայրը:

Կարծում եm Ռոհանիի եղբոր այս պահի ձերբակալությունը պատասխանն է այն բանի, որ Ռոհանին փորձում է իրականացնել որոշակի ինքնուրույն քաղաքականություն: Ինչպես գիտենք, Իրանում թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունն ամբողջովին որոշում է հոգևոր առաջնորդը, և այս կերպ փորձ է արվում պահպանել ավելի քան 30 տարի տիրող այս իրավիճակը:

Նման սցենար էր տեղի ունեցել, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ևս, երբ նրա երկրորդ նախագահության շրջանում հոգևոր առաջնորդ-նախագահ հարաբերությունները այնքան էին լարվել, որ Իսլամական պահապան կորպուսի ղեկավարը հոգևոր առաջնորդից խնդրել էր հրաման տալ անգամ նախագահին ձերբակալել: Այդ ժամանակ ենք ականատես եղանք նախագահի կողմնակիցների շրջանում բավական շատ ձերբակալություններ տեղի ունեցան:

- Եղբոր ձերբակալությունը ինչպե՞ս կազդի Հասան Ռոհանի նախագահության և Իրանում նրա քաղաքական կշռի վրա:

- Կարծում եմ, որ սա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: Բավական կձգձգեն հետաքննությունը, որպեսզի այն ճնշման գործիք լինի Ռոհանիի նկատմամբ, սակայն դա որևէ կերպ չի ազդի նրա նախագահության վրա: Ի վերջո Ռոհանիին ընտրել է Իրանի ժողովուրդը, և նա պատասխանատու չէ իր եղբոր արարքների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: