ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովն աջակցում է Թուրքիայի նկատմամբ գերմանական քաղաքականությանը

ntv.ru

Եվրահանձնաժողովը աջակցում է Թուրքիայի հանդեպ Գերմանիայի կառավարության նոր քաղաքականությանը, հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերի հանձնակատար Յոհանես Հանը: Նա ասել է, թե «մենք բոլորս Թուրքիայի հանդեպ ցուցաբերել ենք մեծ համբերություն, բայց երևում է նա չի գնահատել դա»: Այդ մասին եվրոպացի պաշտոնյան ասել է Die Welt պարբերականին:

Նրա գնահատմամբ՝ լինելով ԵՄ անդամության թեկնածու, Թուրքիան իրականում ավելի է հեռանում եվրոպական արժեքներից: Հանը նշել է, որ իրավապաշտպանների ձերբակալությունը դրա վկայություններից մեկն է:

Ինչպես հայտնի է, Անկարայում իրավապաշտպանների ձերբակալությունից հետո, որոնց թվում նաև գերմանացի իրավապաշտպան, Բեռլինը հայտարարեց Անկարայի հետ հարաբերությունը վերանայելու մասին, այդ թվում՝ տրվող պետական վարկերի, այլ ֆինանսական աջակցության մասով, կոչ անելով նույնն անել նաև Եվրամիությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: