ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատված

Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը՝ առաջ տանելով չճանաչված Հարավային Օսեթիայիսահմանագիծը Վրաստանի հետ: Դա տեղի է ունեցել Կարապիլա գյուղի մոտ, Տորտլա գետի երկայնքով, գրում է Apsny.ge-ն «Ռեզոնանսի» թերթի վրա հղումով:

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հաստատել է այդ փաստը:

Վրաստանի ՆԳՆ-ն այդ գործողությունները «սադրիչ» է անվանել և հայտարարել, որ իրենք միջազգային գործընկերների հետ միասին փորձում են կասեցնել «այսպես կոչված սահմանազատման գործողությունները»:

«Մենք շատ խիստ ենք գնահատում այս փաստը, ինչպես և բոլոր նախորդները: Մենք միջազգային մեր գործընկերների հետ աշխատումն ենք գործընթացը կասեցնելու ուղղությամբ: Առաջին հերթին դա սադրանք է, որը կարևոր է կասեցնել»,-ասել է Վրաստանի ՆԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:

Ռազմաքաղաքական վերլուծաբան, բրիգադի գեներալ Ամիրան Սալուկվաձեն իր հերթին ասել է, որ ռուսները փորձում են վերականգնել ԽՍՀՄ ժամանակների սահմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: