ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանուն ԵՄ անդամակցության Սերբիան կճանա՞չի Կոսովոյի անկախությունը

Republic of Serbia Ministry of Finance

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հասարակության բոլոր շերտերին կոչ է արել հանուն Սերբիայի հետագա զարգացման և եվրոպական հեռանկարի Կոսովոյի խնդրի լուծման շուրջ քննարկումներ սկսել: Նրա կարծիքով՝ Սերբիային կանգնեցնող առանցքային հարցը Կոսովոյի և Մետոխիի նկատմամբ վերաբերմունքն է: «Մենք պետք է հարցը դիտարկենք իրական շրջանակներում: Ինչ ենք կարող և ինչ չենք կարող անել մեր երեխաների ապագային չխոչընդոտելու համար», - նշել է նախագահը: Նրա կարծիքով խնդրի կարգավորման համար Բելգրադին անհրաժեշտ է վճռականություն, համբերություն և փոխզիջումների պատրաստակամություն:

«Այդ ժամանակ քաղաքական համագործակցության և տնտեսական զարգացման բոլոր ուղիները բաց կլինեն Սերբիայի համար, Եվրամիության դռները՝ նույնպես: Այլապես կպահպանենք հակամարտությունը, որի իմաստը չենք հասկանում», - ասել է Վուչիչը:

ԵՄ Սերբիայի ասոցացման մասին բանակցությունները պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի հունվարին: Մինչ այժմ երկիրը սկսել է եվրոպական իրավունքի 35 գլուխներից 10-ի շուրջ բանակցությունները: Ընդ որում, Բրյուսելում ընդգծում են, որ Սերբիայի անդամակցությունը Եվրոպական միությանը կախված է ոչ միայն բարեփոխումների իրականացման հարցում առաջընթացից, այլ նաև Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորումից:

Նշենք, որ Եվրամիությունը ճնշում է գործադրում ինչպես Սերբիայի, այնպես էլ Կոսովոյի վրա՝ անդամակցության հարցում առաջընթացը կապելով Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորումից: Բրյուսելի ճնշմամբ կողմերը 2011 թվականից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ԵՄ միջնորդությամբ բանակցություններ են սկսել: Այդ բանակցությունների կարևոր ձեռքբերում կարելի է համարել Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների մասին 2013 թվականին կնքված համաձայնագիրը և Սերբական համայնքի մասին 2015 թվականին կնքված համաձայնագիրը: Հուլիսի 3-ին Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի միջնորդությամբ կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Տաչին որոշել են սկսել աշխատանքային բանակցությունների նոր փուլ՝ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար:

Ակնկալվում է, որ այդ բանակցությունները կարող են դրական արդյունք ունենալ՝ հաշվի առնելով Վուչիչի վերոնշյալ հայտարարությունը: «Խախտելով լռությունը և ընդունելով անկախության և ինքնիշխանության մասին ճշմարտությունը… կբացվի հասարակական համախմբման, տարածաշրջանային համագործակցության, եվրոպական ինտեգրացիայի և միջազգային ճանաչման նոր փուլ», - այս կապակցությամբ նշել է Կոսովոյի արտաքին գործերի նախարար Էնվեր Հոխհաջը: Սերբիայի կառավարության Կոսովոյի և Մետոխիի հարցերով գրասենյակի տնօրեն Մարկո Ջուրիչն իր հերթին հայտարարել է, որ Սերբիան ցանկանում է Կոսովոյի հետ կարգավորել հարաբերությունները, սակայն կողմերի միջև պայմանավորվածությունը չպետք է ծառայի բացառապես Կոսովոյի ալբանացիների շահերին և անկախանալու նրանց երազանքին. «Բելգրադը շարունակում է պայքարը Կոսովոյում և Մետոխիում բնակվող ավելի քան 120 հազար սերբերի, ինչպես նաև իրենց սերբական պետության մաս զգացող հազարավոր այլազգիների համար համար»:

Նշենք, որ Կոսովոն Սերբիայից իր անկախության մասին հայտարարել է 2008 թվականին: Չնայած աշխարհի 114 պետությունների ճանաչմանը՝ Բելգրադը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը: Սակայն, ինչպես երևում է սերբական իշխանությունների հայտարարություններից, հանուն եվրոպական հեռնկարի Բելգրադը պատրաստվում է մեղմել իր դիրքորոշումը:

Հունիսին Սերբիայի եվրաինտեգրման նախարարության անցկացրած հարցումների համաձայն` քաղաքացիների ընդամենը 27 տոկոսն է դեմ ԵՄ անդամակցությանը: Հարցվածների 49 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, 13 տոկոսը նշել է, որ ձեռնպահ կմնա քվեարկությունից, իսկ 11 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: