ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլի հայաշատ թաղամասում ավերված հայկական գերեզմանատան պատի փլատակների տակից երեք մարդ են դուրս բերել. Tert.am

Tert.am

Ստամբուլում փոթորկի և տեղումների պատճառով հայաշատ Շիշլի թաղամասում ավերված կաթոլիկ գերեզմանատան (հայտնի է նաև որպես հայկական գերեզմանատուն - tert.am) տարածքում պատի քանդման հետևանքով կան տուժածներ: Այս մասին հաղորդում է Թերթ.ամ-ը` հղում կատարելով  թուրքական «Բիրգյուն» պարբերականին:

Նշվում է, որ բնակիչներին և փրկարարական ջոկատներին հաջողվել է դուրս բերել փլատակների տակից երեք մարդ:

Հիշեցնենք, որ Ստամբուլին պատուհասած փոթորկի, ինչպես նաև աննախադեպ կարկուտի ու առատ անձրևի տեսքով տեղումների պատճառով ամենախոշոր վնասը կրել է հայաշատ Շիշլի (պատմական Թաթավլա) թաղամասը։ Հաղորդվում է, որ հայաշատ թաղամասի բազմաթիվ շենքերի նկուղային հարկեր մնացել են ջրի տակ, վնասվել և կողաշրջվել են մեքենաներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: