Ցեղասպանության հարցն Իսրայելի համար չպետք է խաղաքարտ դառնա
Թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին սրացման ֆոնին կրկին Իսրայելի կողմից ակտիվորեն սկսեց շահարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման թեման։ Այդ թվում՝ «Եշ Ատիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «Իսրայելը Թուրքիայի հետ այլև երբեք լավ հարաբերություններ չի ունենա»։
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկելը, որպես Թուրքիային քաղաքական հարված հասցնելու գործիք, կամ որպես շանտաժային խաղաթուղթ օգտագործելն անընդունելի է, առավել ևս Իսրայելի պարագայում։ Հրեա ժողովուրդը, որպես Հոլոքոստից տուժած և դրա հետևանքներն առ այսօր կրող ազգ, բոլորից լավ պետք է հասկանա մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի բարոյական, մարդասիրական կողմը։
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված մեր պայքարն ինքնանպատակ չէ, այն պայքար է պատմական արդարության վերականգնման, հետագայում նման հանցագործությունների կանխարգելման համար: Այդ պայքարը Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու և նրանից հաշվեհարդար տեսնելու ձգտում չէ:
Եվ հենց դա է պատճառը, որ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության ճանաչման հարցը որպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախապայման դիտարկելուց: Սա զուտ քաղաքական հարց չէ, շատ ավելի կարևոր և համամարդկային խնդիր է, քան կարճաժամկետ հեռանկարում Թուրքիային որևէ բան ապացուցելը։ Պատահական չէ, որ հայ գործիչների ջանքերով հիմնադրվել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, որը պարգևատրում է ամբողջ աշխարհում մարկային հազարավոր կյանքեր փրկող հերոսներին։
Իսրայելի նման քայլերը ողջունելի չեն, և չպետք է մեծ ոգևորությամբ ընդունվեն հայ հասարակության կողմից։ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը միայն կարող է լինել իրական քայլ այս հարցում, և այն էլ ոչ թե ուղղված Թուրքիայի դեմ, այլ ուղղված արդարության վերականգնմանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ