ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոսկեվանի բնակիչները հակառակորդի կրակոցների պատճառով դադարեցրել են բերքահավաքը

news.am

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հավաքել  վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։

Նրա խոսքերով, հուլիսի 28-ին հակառակորդը կրակել է հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել է թաքնվել թփերի հետեւում եւ խուսափել հակառակորդի գնդակից։

Ոսկեվանի ղեկավարի խոսքով, սահմանային հատվածում տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո հակառակորդը դիվերսիոն փորձերի փոխարեն սկսել է կրակել խաղաղ բնակչության վրա․ «Ընդհանուր նորմալ է իրավիճակը, դե սահմանին միշտ էլ կրակոցներ կան։ Գյուղի վրա էլ վերջին անգամ 28-ին են կրակել»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: