ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Basketball Federation of Armenia

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մեր թիմը 82:69 հաշվով առավելության հասավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ:

Առաջին քառորդն ավարտվեց շվեդների առավելությամբ` 23:21, սակայն մեծ ընդմիջումից առաջ հայ բասկետբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ` 43:42:

Երրորդ քառորդում շվեդները շրջանցեցին երեք միավորի առավելությամբ` 55:58: Վերջին քառորդում գրանցվեց 82:69 հաշիվը:

Վաստակած 23 միավորով հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղացող Ռայան Բոթրայթը:

Այս հաղթանակից հետ Հայաստանի ազգային հավաքականը միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Ընտրական հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ արտագնա խաղում  մրցելով Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: