ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կտա Մեղրու տնտեսական գոտու գործարկումը

Օրեր առաջ ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հիմնելու մասին որոշումը: Սա, ըստ էության, ընթացիկ տարվա սկզբից Սյունիքի մարզում Իրանի հետ համատեղ ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման գործնական կարևորագույն քայլերից մեկն է. ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի  կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, կոչված է ապահովել սպասված ԱՏԳ-ի իրականացումն ու զարգացումը:

Շատ կարևոր է հայ-իրանական ԱՏԳ ստեղծումը Հայաստանի  համար առանցքային նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում: Համատեղ ազատ տնտեսական գոտին մի շարք հնարավորությունների ու զարգացման ուղղությունների հորզիոններ է բացում, որոնք կարելի է ներկայացնել երկու հիմնական ուղղություններով՝ արտաքին և ներքին:

Մի կողմից, Հայաստանի նոր Կառավարությունը ներկայացրել է բավական հավակնոտ ծրագիր տնտեսական բարեփոխումների, այդ թվում՝ ներդրումների ներգրավման համատեքստում: Այս առումով Մեղրու ԱՏԳ կարող է լուրջ խթան հանդիսանալ այդ ծրագրերի իրականացման տեսանկյունից: Միաժամանակ նշելով, որ ՀՀ Կառավարության ծրագրերում այսօր մեծ տեղ են զբաղեցնում հենց մարզային տնտեսությունները՝ հայ-իրանական տնտեսական շահերի կենտրոնի ստեղծումը Սյունիքի մարզում կարող է նպաստել մարզի ընդհանուր զարգացմանը:

Եթե փորձենք դիտարկել ավելի դեպի դուրս սպասվող հնարավորությունները, ապա Մեղրու ԱՏԳ-ն կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ինչպես ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար, որոնց համար սա Իրանի հետ տնտեսական հարաբերությունների՝ արտոնյալ պայմաններով զարգացման հնարավորություն է, այնպես էլ Իրանի՝ դեպի Եվրամիության շուկա ավելի հեշտ դուրս գալու համար՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն օգտվում է առևտրի GSP+  արտոնությունների ռեժիմից:

Միաժամանակ չի կարելի անտեսել նաև Իրանի կողմից վարվող պրոտեկցիոնիստական քաղաքականության գործոնը, ինչը ենթադրում է, որ օտարերկրյա կապիտալի համար իրանական շուկան, այնուամենայնիվ, միայն հայ-իրանական ԱՏԳ-ով ամբողջովին բաց չի դառնում: Սակայն, ճիշտ մեխանիզմների գործարկման պարագայում Մեղրու ԱՏԳ միևնույն է կատարելու է դեպի Իրան մերձեցման որոշակի գործառույթ՝ Հայաստանի առջև բացելով ներդրումների ներհոսքի իրական հնարավորություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: