ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ՝ երևանյան միջկառավարական նիստին ընդառաջ Հայաստանը բավական անելիք ունի

Օգոստոսի 14-ին Ղազախստանում կայացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ ընդունվել է որոշում միջկառավարական հաջորդ նիստն անցկացնել Երևանում: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև հանդիպմանը քննարկված հարցերը՝ Հայաստանը պետք է առավելապես պատրաստված հանդես գա Երևանում կայանալիք հանդիպմանը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է այն բովանդակային հարցերին, որոնց քննարկումը նախատեսվում է շարունակել Երևանում՝ մինչև տարեվերջ ԵԱՏՄ թվային օրակարգի հաստատումը, վարորդական վկայականների փոխադարձ ճանաչելիության խնդիրը, ԵԱՏՄ -Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների աշխատուժի կենսաթոշակների  ապահովման հետ կապված հարցեր:

Ակնհայտորեն թվարկված հարցերից առնվազն առաջին երկուսը մեզ համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր են: Թվային օրակարգի հետ կապված հարցերն, ինչի մասին ԵԱՏՄ ներքին քննարկումները մեկնարկել են դեռ այս տարվա սկզբից, ենթադրում են առաջին հերթին թվային հարթակների ստեղծում, սպասարկման մեխանիզմների և տեխնոլոգիաների մշակում: Սա Հայաստանի համար՝ որպես թվային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մակարդակում հետզհետե ավելի մեծ ճանաչելիություն ստացող երկիր, հայկական ներուժը կիրառելու բավական լավ հնարավորություն է, եթե դիտարկվի համապատասխան նախաձեռնողականության ապահովումը:

Ոչ այնքան հնարավորությունների, որքան լայն արձագանքների արժանացած խնդրի լուծման տարբերակների հնարավորություն է առաջանում վարորդական իրավունքի վկայանների փոխադարձ ճանաչելիության հարցի քննարկումների շարունակությունը, ինչը ևս ներառվել է Երևանում կայանալիք հանդիպման օրակարգում: Հիշենք, որ ընդամենը վերջերս բարձրացավ ՌԴ-ում աշխատող հայ վարորդների վկայականների հետ կապված աղմուկը:

Մյուս՝ ՀՀ համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող քննարկում է սպասվում ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման հետ կապված հարցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց հայ-իրանական Մեղրու ազատ տնտեսական գոտու ՓԲԸ ստեղծման մասին որոշումը: Պետք չէ բացառել, որ այստեղ հնարավոր է շահերի հատում, այդ թվում՝  Հայաստան-Իրան ԱՏԳ առավել արագ և արդյունավետ գործարկման համատեքստում:

Իհարկե քննարկվող մյուս հարցերը ևս կարևոր են ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրի համար, սակայն այդ ամենում մաքսիմալ նախաձեռնողականությունը կապահովի միությունում որոշ ոլորտներում ուրույն տեղ ու նշանակություն ունենալու հնարավորությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: