ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկշա Բավցևիչ. Մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը

Armnoc.am

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վաղը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Միայն այս հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջիկա որոշիչ խաղի մասին.

«Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին և որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետև այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: և, մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին»,- նշեց Բավցևիչը:

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ Հայաստան չի ժամանել թիմի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշևիչը: Նիկշա Բավցևիչը կարծիք հայտնեց, թե որքանով դա կանդրադառնա այս հանդիպման վրա.

«Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի և չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշևիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»,- ասաց Նիկշա Բավցևիչը:

A խմբի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովիա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ): Խաղը կմեկնարկի 20:00-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: