ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԱ. Հայաստանի հավաքականին չհաջողվեց հաղթել Բոսնիա և Հերցեգովինային

Facebook/ Basketball Federation of Armenia

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։

Որոշիչ խաղում մեր թիմը 66։83 հաշվով սեփական հարկի տակ զիջեց մրցակցին։ Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կանցներ հաջորդ փուլ, սակայն մեր բասկետբոլիստներին մի փոքր չբավականացրեց, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։

Առաջին քառորդում մերոնք առջևում էին՝ 25։24։ Սակայն մեծ ընդմիջումից առաջ դրությունը փոխվեց և հյուրերը հաշվի մեջ առաջ անցան՝ 44։41։ Երրորդ քառորդում մրցակիցը կրկին հաղթում էր երեք միավորի տարբերությամբ։ Վերջին քառորդում Բոսնիա և Հերցեգովինան կարողացավ մեծացնել հաշվի տարբերությունը՝ խաղն ավարտելով 66։83 հաշվով։

Հայաստանի հավաքականում լավագույնը Ռայան Բոթրայթն էր։ Նա վաստակեց 22 միավոր։

Այսպիսով, ԱԱ-2019-ի նախընտրական փուլի A խմբում հաջորդ փուլ անցան Շվեդիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: