ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի քաղաքացիներն ամերիկյան վիզա կարող են ստանալ Հայաստանում

Ռուսաստանցիները կարող են ամերիկյան վիզա ստանալու համար դիմել ցանկացած այլ երկրի ամերիկյան դեսպանատուն, որտեղ հայցադիմումի դիտարկման ժամկետներն ավելի կարճ են, քան Մոսկվայում: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը:

«Հյուպաստոսության աշխատակիցը վիզայի տրամադրման մասին որոշումը դիտարկում անհատական կարգով ամերիկյան օրենսդրության համաձայն: ԱՄՆ օրենքը Ռուսաստանի քաղաքացիներին չի արգելում վիզայի փաստաթղթերը հանձնել այլ երկրում», - պարզաբանել են դիվանագիտական առաքելությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը որոշ ժամանակով դադարեցրել է Ռուսաստանի տարածքում ոչ ներգաղթյալների վիզայի տրամադրում: Գործընթացը վերսկսելուց հետո Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը Visitor Visa (B1 կարգ՝ բիզնես, B2՝  զբոսաշրջություն) ստանալու համար հայցորդը պետք է սպասի 85 օրացույցային օր:

Նշենք, որ Visitor Visa ստանալու համար հարցազրույցի սպասելաժամկետը Երևանում ամերիկյան դեսպանատանը կազմում է 10 օր, Թբիլիսիում՝ 8, Կիևում՝ 4 օր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: