ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արքայազն Հարրին մեղադրել է լուսանկարիչներին իր մահացող մորը չօգնելու համար

Արքայազն Հարրին  և արքայազն Ուիլյամը BBC- ի վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի կիրակի, պատմել են, թե ինչ ցնցումներ են ապրել, երբ լսել են իրենց մայրիկի՝ արքայադուստր Դիանայի մահվան լուրը, հաղորդում է The Daily Mail-ը: 

Ֆիլմում արքայազն Հարրին մեղադրում է լուսանկարիչներին, նրանք լուսանկարել են իր մահացող մորը՝ արքայադուստր Դիանային, և չեն շտապել նրան օգնելու:

«Ամենածանր բանը, որի հետ ստիպված էի հաշտվել, այն փաստն էր, որ այն նույն մարդիկ, որոնք նրան հարկադրել էին թունել մտնել, նրան լուսանկարում էին մինչ մահանում էր մեքենայի նստատեղին»,- ասել է  արքայազնը:

Նրա խոսքով իր մայրը դեռևս ողջ էր մինչ նրան լուսանկարում էին:

Արքայադուստր Դիանան 1997 թվականին Փարիզում մահացել է ավտովթարից: Ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է Ալմա կամրջի տակ գտնվող թունելի պատին, որից հետո ծանր վիրավորված Դիանային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: